Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2021, 129 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2021 թվականի փետրվարի 18-19-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանին 2021 թվականի փետրվարի 17-18–ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների 2021-2023 թվականների Համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման ճանապարհային քարտեզի գործողությունների ծրագրի շուրջ ծագած տարաձայնությունների վերջնական համաձայնեցման համար հրավիրված ժողովին և դրան նախորդող փորձագետների նիստին համապատասխանաբար մասնակցելու համար։
2. Արմեն Սիմոնյանի և Վարդան Չիլինգարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023