9 Փետրվարի 2021, 117 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 906-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ի. Ղափլանյան» բառերը փոխարինել «Ա. Մազմանյան» բառերով.
2) «Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի
տեղակալ» բառերով.
3) «Ռ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերով: