4 Փետրվարի 2021, 96 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1208-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մաuին» N 1208-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր
խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Որոշման 3-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 25» բառերը փոխարինել «2021 թվականի մարտի 25» բառերով, իսկ «2021 թվականի փետրվարի 1» բառերը
փոխարինել «2021 թվականի մայիսի 1» բառերով: