Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2021, 92 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու
անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա․ Թորոսյան» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան» բառերով.
2) «Շ․ Գրիգորյան» բառերը փոխարինել «Գ․ Սիմոնյան» բառերով.
3) «Ս․ Գալյան» բառերը փոխարինել «Ա․ Հովհաննիսյան» բառերով.
4) «Լ. Քոչարյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»
բառերը փոխարինել «Վ․ Գրիգորյան- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր
քարտուղարի պարտականությունները կատարող» բառերով.
5) «պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)» բառերով։

Արխիվ

2024

2023