25 Հունվարի 2021, 55 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 733-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների իրականացումը.».
2) 13-րդ կետը «գործողությունները» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում են ստուգվող սուբյեկտի գործունեությունը» բառերով.
3) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ ենթակետերով.
«11.1) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով դադարեցնում է ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը.
11.2) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով տալիս է դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրաման, ինչպես նաև նախազգուշացնում է կամ տարածքային բնապահպանական պետական տեսուչին հանձնարարում է նախազգուշացնել համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.»: