Վարչապետի որոշումներ

12 Հունվարի 2021, 6 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2021 թվականի հունվարի 14-15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակին, տեսչական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային կենտրոնի կողմից գործառույթների իրականացման ընթացքին և կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև տեսչական մարմնի Ագարակի սահմանային հսկիչ կետի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող սահմանային պետական վերահսկողության ընթացքն ուսումնասիրվելու նպատակով։
2. Գեորգի Ավետիսյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: