Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2007, 676 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին»

N 115-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)

 Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

 Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ

 Ա. Սահակյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

 Գ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

 Վ. Առաքելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական

 Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

 Հ. Գորոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

 Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն

 Ս. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ

 Ա. Հարությունյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: