Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 1409 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 910-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 910-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ս. Վ. Սիսեռյան» բառերը փոխարինել «Բ. Բադալյան» բառերով,
բ. «Վ. Պապիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ» բառերը փոխարինել «Գ. Մամիկոնյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Սարգսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Մովսիսյան-«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Քերոբյան – Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար» (համաձայնությամբ)» բառերով:

 

Արխիվ

2024

2023