Վարչապետի որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 1348 - Ա

ԳԵՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մեջլիսի պատգամավորների և Մասլիխատների ընտրություններին միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գևորգ Պետրոսյանի՝ 2021 թվականի հունվարի 8-11-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Մարտիրոսյանի և Գևորգ Պետրոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր