7 Դեկտեմբերի 2020, 1326 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԵՎ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի N 519-Ն հրամանագրի և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրության (մոնիտորինգի) իրականացման աշխատանքների կազմակերպման ծրագիրը՝ համաձայն հավելվածի: