26 Նոյեմբերի 2020, 1285 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 408-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 7-րդ կետը.
2) որոշման հավելվածի 9-րդ կետում`
ա. «Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերով,
բ. «2020 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.
3) որոշման հավելվածի 11-րդ կետում «2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով: