Վարչապետի որոշումներ

14 Հունիսի 2004, 383 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Համայնքների հատակագծերի մշակման և նախագծերի իրականացման ծրագրի մասին» N 538-Ն որոշումը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող Արարատի, Արտաշատի, Ջերմուկի, Գորիսի, Մարտունու, Վարդենիսի, Մեղրու քաղաքային և Հանքավանի, Արզնու, Արզականի, Նյուվադիի, Ագարակի գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներին առնչվող ճյուղային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն ու հայեցակարգերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների

գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման N2 հավելվածին համապատասխան:

Արխիվ

2024

2023