Վարչապետի որոշումներ

9 Նոյեմբերի 2020, 1229 - Ա

ԳՆԵԼ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին 2020 թվականի նոյեմբերի 9-13-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Գնել Հասրաթյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ
կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական
բյուջեով նախատեսված բնապահպանության ոլորտում վերահսկողության ծառայություններ միջոցառման ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:  

Արխիվ

2024

2023