Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2020, 1218 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 626-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «նախարար
Ռուստամ Բադասյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 628-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «նախարար
Ռուստամ Բադասյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1043-Ա որոշման մեջ «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերով:

Արխիվ

2024

2023