Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2020, 1219 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրում ու ամբողջ տեքստում «միջանցքի,» բառից հետո լրացնել «Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 - ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ,» բառերով.
2) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման N 1 հավելվածի 32-րդ կետից հանել «անհատական» բառը.
3) որոշման 2-րդ կետի 2.2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
4) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «վարկային համաձայնագրերով» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված՝ «Հայաստան-Վրաստանի սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ-6‚ Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով:» բառերով,
բ. 6-րդ կետում «համակարգող» բառից առաջ լրացնել «Ծրագրերը» բառով, իսկ «և վերահսկող» բառը՝ հանել,
գ. 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած,
դ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «մշակած» բառը փոխարինել «իրականացվող» բառով,
ե. 7-րդ կետի 8-րդ և 9-րդ կետերում «և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը» բառերը հանել,
զ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13. Ծրագրերի իրականացման և ընթացքի հետ կապված այլ հարցերի համակարգումը:»,
է. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կարող են անցկացվել նաև հեռակա՝ գրավոր հարցման կարգով: Խորհրդի նիստերը, անհրաժեշտության դեպքում, գումարվում են ամիսը մեկ անգամ` Ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված գնումների պլանի կատարման մասին ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:»,
ը. 11.1-ին կետում «Ծրագրի» բառը փոխարինել «Ծրագրերի կատարման ընթացքում ծագած՝ հրատապ (սեղմ ժամկետում) լուծում պահանջող հարցերը, Ծրագրերի» բառերով,
թ. 14-րդ կետում «նիստից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,
ժ. 19-րդ կետում «պաշտոնյաներ» բառից հետո լրացնել «, շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան ոլորտի մասնագետներ» բառերով,
ժա. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. Խորհրդի անդամը Խորհրդի կազմում ընդգրկվում է ի պաշտոնե: Խորհրդի անդամը տվյալ պաշտոնից ազատվելու դեպքում դադարում է հանդիսանալ Խորհրդի անդամ‚ և վերջինիս փոխարեն Խորհրդի կազմում ընդգրկվում է տվյալ պաշտոնն զբաղեցնող (պարտականությունները կատարող) անձը:»,
ժբ. 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.
5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ կետով.
«11.2. Հեռակա՝ գրավոր հարցման կարգով Խորհրդի նիստի անցկացման դեպքում օրակարգային հարցերը Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվում Խորհրդի նախագահի կողմից՝ տվյալ Ծրագիրը համակարգող պետական մարմնի ներկայացմամբ: Խորհրդի անդամները հեռակա՝ գրավոր հարցման կարգով ներկայացված հարցերն ուսումնասիրում և իրենց քվեն ներկայացնում են Խորհրդի նախագահին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հեռակա՝ գրավոր հարցման կարգով քննարկվող հարցերի հրատապությունից ելնելով՝ Խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հարցերը Խորհրդի անդամներն ուսումնասիրում և իրենց քվեն ներկայացնում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:».
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023