21 Հոկտեմբերի 2020, 1172 - Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 626-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 628-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյանին» բառերով: