17 Հոկտեմբերի 2020, 1158 - Ա
ԳԵՂԱՄ ՇԱԽԲԱԶՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին 2020
թվականի հոկտեմբերի 19-23-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:
2. Գեղամ Շախբազյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և
հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն: