Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2020, 1148 - Ա

ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին 2020 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:
2. Հակոբ Ավագյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներքին գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Արխիվ

2024

2023