25 Սեպտեմբերի 2020, 1098 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի՝
1) «Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչություն» ենթաբաժնում՝
ա. 7-րդ կետից հետո «Ընդամենը 12» բառերը փոխարինել «Ընդամենը 11» բառերով,
բ. 9-րդ կետի «Գլխավոր մասնագետ 2» բառերը փոխարինել «Գլխավոր մասնագետ
1» բառերով,
գ. 10-րդ կետից հետո «Ընդամենը 5» բառերը փոխարինել «Ընդամենը 4» բառերով.
2) «Ռազմական անվտանգության վարչություն» բաժնում՝
ա. 20-րդ կետից հետո «Ընդամենը 8» բառերը փոխարինել «Ընդամենը 7» բառերով,
բ. 25-րդ կետի «Գլխավոր մասնագետ 2» բառերը փոխարինել «Գլխավոր մասնագետ
1» բառերով,
գ. 26-րդ կետից հետո «Ընդամենը 5» բառերը փոխարինել «Ընդամենը 4» բառերով.
3) «Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչություն»
ենթաբաժնում «Ընդամենը 1+18» բառերը փոխարինել «Ընդամենը 1+20» բառերով։