Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1083 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1000-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ
հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին՝ գույքագրել խմբի
կողմից կատարված աշխատանքների ընթացքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը,
ինչպես նաև խմբի գործունեության շրջանակներում կազմված նյութերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշմամբ ստեղծված
աշխատանքային խմբի ղեկավարին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 3-րդ կետով`
«3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել.
1) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային
խմբի գործունեության շրջանակում մշակված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանության լրամշակված տարբերակը.
2) մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն
մշակված առաջարկությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:»:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019
թվականի հուլիսի 25-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա
անհատական կազմը հաստատելու մասին» N 1000-Ա որոշումը:

հավելված