Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1085 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ
կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կառուցվածում՝
1) պետական պահուստի ձևավորման բաժինը և պետական պահուստի վերահսկման բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով պետական ռեզերվների կառավարման վարչություն.
2) ստեղծել պարենային ապրանքների պահպանման վարչություն և ոչ պարենային ապրանքների պահպանման վարչություն:

հավելված