22 Սեպտեմբերի 2020, 1076 - Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին 2020 թվականի սեպտեմբերի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ)՝ «Արտադրողական Ռուսաստանի թվային արդյունաբերություն 2020» համաժողովի շրջանակներում կայանալիք «ԵԱՏՄ թվային հարթակ՝ երկրների համագործակցություն» թեմայով պանելային նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: