18 Սեպտեմբերի 2020, 1068 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1884-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. 2019 թվականի դեկտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի N 449-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1884-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ
փոփոխությունները՝
1) «Մ. Բադալյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Գալոյան - Բնապահպանության և
ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով.
2) «Հ. Ավետիսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի
պետ» բառերը փոխարինել «Ս. Մամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
3) «Հ. Ղազանչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության իրավաբանական վարչության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավախորհրդատու» բառերը փոխարինել «Մ. Մարկոսյան - ՀՀ
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական» բառերով.
4) «Ա. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Հ. Մովսիսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող օրը: