18 Սեպտեմբերի 2020, 1064 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա
որոշման N 2 հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք և ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում հանձնաժողովի
նախագահը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք և ավելի նիստերից և այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու
մասին» N 1986-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում
սահմանված կարգով հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների լիազորությունները դադարեցվելու դեպքում վերջիններիս առաջադրող մարմինն իրավասու է ներկայացնելու նոր անդամի թեկնածություն: Հանձնաժողովի անդամի կողմից, աշխատանքային պլանին համապատասխան, իրեն վերապահված աշխատանքները և գործառույթները
չկատարվելու կամ ոչ պատշաճ և ոչ ժամանակին կատարվելու դեպքում հանձնաժողովի
նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ
կարող է քվեարկության դրվել հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը:
Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի
Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի
նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում
հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:»: