Վարչապետի որոշումներ

10 Սեպտեմբերի 2007, 646 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մարտի 19-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 214-Ա որոշմամբ հաստատված միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում «Վ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» և «Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար (պատասխանատու քարտուղար)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» և «Մ. Մկրտումյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պարտականությունները կատարող (պատասխանատու քարտուղար)» բառերով:

Արխիվ

2024

2023