17 Սեպտեմբերի 2020, 1063 - Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Ստեղծել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (այսուհետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ) միջգերատեսչական հիդրոլոգիական ազգային կոմիտե ու հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016
թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային
կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ՝
1) մեկամսյա ժամկետում հաստատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջգերատեսչական հիդրոլոգիական ազգային կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) անհատական կազմը և կոմիտեի
աշխատակարգը.
2) ըստ գործունեության արդյունքի` պարբերաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել տեղեկատվություն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջգերատեսչական հիդրոլոգիական ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունների, կայացած հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ: