Վարչապետի որոշումներ

14 Սեպտեմբերի 2020, 1046 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի
14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման N 1 հավելվածում «Ս. Մաչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար-գխավոր քարտուղարի պարտականությունները կատարող (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ս. Մուրադյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար (խորհրդի քարտուղար)» բառերով:

Արխիվ

2024

2023