Վարչապետի որոշումներ

15 Սեպտեմբերի 2020, 1051 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 541-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով
առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 541-Ա որոշման հավելվածի 1-ին միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը»
սյունակում «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 2-րդ միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը՝ «նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով։