Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2020, 1038 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ
կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական
ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում
փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման
մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն
կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի
Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: