14 Սեպտեմբերի 2020, 1047 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Վահե Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց
առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի
պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու
մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: