14 Սեպտեմբերի 2020, 1045 - Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020
թվականի հոկտեմբերի 1-3-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝
Ստեփանակերտ)՝ Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ
հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցությունը սերտացնելու,
Արցախում հաստատված լիբանանահայերի և սիրիահայերի կեցության պայմաններին
ծանոթանալու, մասնավոր ոլորտի գործընկերների հետ հանդիպումներ ունենալու
նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման ճանապարհածախսի, գիշերակացի և
օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020
թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ Արցախի
Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին
հաշվետվություն: