Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2020, 1054 - Ա

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին
2020 թվականի սեպտեմբերի 21-ից 23-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 64-րդ հերթական նստաշրջանին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում անցկացվող գիտական ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Պապիկյանի, Տիգրան Մելքոնյանի և Վահե Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: