Վարչապետի որոշումներ

10 Սեպտեմբերի 2007, 642 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կազմավորման 10-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության գազի բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևյալ անձանց՝

Վ. Գոլուբև - «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ

Կ. Չույչենկո - «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության անդամ-իրավաբանական դեպարտամենտի պետ

 Ե. Կարպել- «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ-տնտեսական փորձաքննության և գնագոյացման դեպարտամենտի պետ

 Ա. Պոդմիշալսկի - «Գազպրոմ» ԲԲԸ-ի մերձավոր արտասահմանյան երկրների վարչության պետ

Արխիվ

2024

2023