4 Սեպտեմբերի 2020, 1006 - Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 656-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Քրիստիննե Գրիգորյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 948-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Քրիստիննե Գրիգորյանին» բառերով: