3 Սեպտեմբերի 2020, 1000 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 743-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 401-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 564-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով: