Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2020, 976 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 903-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման՝
1) 1-ին հավելվածում, 3-րդ հավելվածի 2-րդ, 18-րդ, 20-րդ 21-րդ կետերում «երեք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «չորս» բառերով.
2) 3-րդ հավելվածի 2-րդ կետում «ղեկավարներ» բառը փոխարինել «ներկայացուցիչներ» բառով, իսկ 7-րդ կետի 3-րդ ենթակետում «ղեկավարի» բառը փոխարինել «ներկայացուցչի» բառով: