Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2020, 929 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 481-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 2-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի N 205-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 481-Ա որոշման հավելվածի 7-րդ և 9-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ք. Ծատուրյան - Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ (համաձայնությամբ)».

«Հ. Դավեյան - Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ (համաձայնությամբ)»: