Վարչապետի որոշումներ

12 Օգոստոսի 2020, 920 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1007-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1007-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)».

2) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ».

3) 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ».

4) 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Դ. Սողոմոնյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ».
5) 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ».
6) 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Հարությունյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)»: