Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2020, 842 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2020 թվականի հուլիսի 14-ին, ժամը 12:00-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականին կատարած միջոցառումների մասին խորհրդակցության արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջադրված հարցերի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ Աշխատանքային խմբի ղեկավարը կարող է Արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջադրված հարցերի ուսումնասիրության նպատակով պետական կառավարման համակարգի մարմինների և նրանց ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ներկայացուցիչներին հրավիրել քննարկման։
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։
 

Հավելված

Արխիվ

2024

2023