Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2020, 887 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1695-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1695-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի երրորդ սյունակում «հունիս» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.
2) 4-րդ կետի երրորդ սյունակում «հունիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.
3) 5-րդ կետի երրորդ սյունակում «հուլիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.
4) 6-րդ կետի երրորդ սյունակում «օգոստոս» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.
5) 7-րդ կետի երրորդ սյունակում «սեպտեմբեր» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով.
6) 9-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.
7) 10-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով:
 

Արխիվ

2024

2023