Վարչապետի որոշումներ

28 Հուլիսի 2020, 876 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հովհաննես Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-1) Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-4) պաշտոնում։
2. Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: