Վարչապետի որոշումներ

28 Հուլիսի 2020, 875 - Ա

ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով ու 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ (06-Գ28-23.9-Ղ3-1) Սարգիս Հակոբի Ալեքսանյանին 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետի (06-Գ28-23.1-Ղ3-3) պաշտոնում։
2. Սարգիս Հակոբի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
 

Արխիվ

2024

2023