Վարչապետի որոշումներ

28 Հուլիսի 2020, 871 - Ա

ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՊՀ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌԴ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-1) Էդգար Արմենի Հովսեփյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։