Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2020, 836 - Ա

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2020 թվականի հուլիսի 24-ին գործուղել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ)՝ Արցախի Հանրապետության Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և այլ գործընկերների հետ տնտեսությանը և մասնավորապես, գյուղատնտեսության զարգացմանն առնչվող համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:
2. Տիգրան Խաչատրյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված՝ էկոնոմիկայի նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023