22 Հուլիսի 2020, 829 - Ա
ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին 2020 թվականի հուլիսի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ)՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ հանդիպելու նպատակով:
2. Էդվարդ Հովհաննիսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: