30 Հունիսի 2004, 413 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում դատախազության կազմավորման 86-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև օրինականության ապահովման բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով խրախուսելու հետևյալա անձանց՝
Գ. Ամբարյան - ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի և լրատվական բաժնի պետ, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար
Գ. Միքայելյան - ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ
Լ. Սահակյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ
Կ. Փիլոյան - ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ