Վարչապետի որոշումներ

2 Հուլիսի 2020, 767 - Ա

ԳԵՂԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Գեղամ Թովմասյանի դիմումը՝
1. Գեղամ Արամայիսի Թովմասյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-6-Ղ1-1)։
2. Գեղամ Արամայիսի Թովմասյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Արխիվ

2024

2023