1 Հուլիսի 2020, 762 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 505-Ա որոշման N 5 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 10-րդ կետի 5-րդ սյունակում «հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով
2 ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը: