Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2020, 759 - Ա

ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 125-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) կանոնադրության 4-րդ գլխի 16-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին նշանակել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մարտի 13-ի «Ս. Հարությունյանին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին» N 125-Ա որոշումը: