Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2020, 747 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 732-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 11-րդ կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների ներմուծման, իրացման և արտադրության ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը.».
2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով՝
«15) նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
16) իր իրավասության սահմաններում մասնակցություն զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացմանը.
17) Օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:»: